Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նույնիսկ ընդդիմադիր քաղաքապետ ունենալու իդեա ֆիքսն է դառնում արհեստական

Նույնիսկ ընդդիմադիր քաղաքապետ ունենալու իդեա ֆիքսն է դառնում արհեստական
03.04.2025 | 11:01

Գյումրիի ընտրություններն իրենց արդյունքով, որպես քաղաքական կիրառելի գործոն, այլևս անէական են և ավարտված: Դրանք որևէ կերպ և որևէ ձևով այլևս քաղաքական շարունակականություն չունեն (մինչդեռ կարող էին ունենալ), ինչը կարող էր կիրառելի լինել մեկ մակարդակ բարձր հակաիշխանական կոնսոլիդացիոն գործողության կամ ալիքի համար: Մնացել է բացառապես ֆիքսված ձայների քանակը, իշխանության՝ կուզեք պարտությունը, կուզեք՝ 50+ ձայն չհավաքելու հանգամանքը, ապաքաղաքական կոնֆլիկտը 2րդ և 3-րդ տեղերը զբաղեցնողների միջև, և վերջ: Որևէ այլ կոմպոնենտ այլևս գոյություն չունի, բացի արձանագրումներից, որոնք տրված են, և չկա այլևս նույնիսկ քաղաքական կոմպոնենտ, որը կիրառելի կլինի ի դեմս հակաիշխանական ալիքի: Կա արդյունքի արձանագրում, տանելի վնաս իշխանությանը, և վերջ: Ուստի այս կոնտեքստում և ամենից հետո, թե ով կլինի Գյումրիի քաղաքապետարանում նստած, որպես քաղաքապետ՝ բացարձակ անէական է: Որքան տուժեց և վնասվեց իշխանությունը, այդքան էլ , եթե ոչ ավելին, կուզեք՝ հավաքական, կուզեք՝ միասնական, կուզեք՝ տարանջատված, կուզեք՝ մրցակցող ընդդիմությունը:

Կրկնեմ՝ եթե բացի արձանագրումներից այլ քաղաքական կիրառելիություն չկա, փակեք թեման, քանի որ նույնիսկ ընդդիմադիր քաղաքապետ ունենալու իդեա ֆիքսն է դառնում արհեստական և շինծու այս քաղաքական կոնտեքստում:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 5969

Մեկնաբանություններ